Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բորիս Ջոնսոնի հրաժարականն են պահանջում նաև կուսակիցները

Բորիս Ջոնսոնի հրաժարականն են պահանջում նաև կուսակիցները
25.09.2019 | 11:14

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը եզակի ու պատմական որոշում է կայացրել՝ փաստացի վարչապետին մեղավոր ճանաչելով իշխանության չարաշահման մեջ: Դատավորների կոլեգիայի կարծիքով՝ նա իրավազոր չէր խորհրդարանը երկարատև արձակուրդի ուղարկել:


Բրիտանիայի Գերագույն՝ Սահմանադրական դատարանը երեքշաբթի հրապարակեց վճիռը պրորոգացիայի՝ մինչև հոկտեմբերի 14-ը խորհրդարանը արձակուրդ ուղարկելու երկու հայցերի վերաբերյալ: Դատարանը որոշումը ոչ իրավաչափ համարեց: Գերագույն դատարանի նախագահ լեդի Հեյլը դատարանի դահլիճում հայտարարեց, որ կառավարությունը չի ներկայացրել ոչ մի հիմնավորում, թե իր ինչին էր պետք ԵՄ-ից երկրի ծրագրված ելքից առաջ 5 շաբաթով պրորոգացիա հայտարարել, երբ պրորոգացիայի ժամկետը մի քանի օր է: Այդ պատճառով բոլոր 11 դատավորները միաձայն վճռեցին, որ պրորոգացիան անօրինական է ու իրավական ուժ չունի: Հոկտեմբերի 31-ին է նշանակված Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու ժամկետը, Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսները նրան մեղադրում են, որ ընդմիջում հայտարարելով՝ փորձում է մեկուսացնել խորհրդարանին, որ իրեն չխանգարի կոշտ բրեկզիտի գնալ: Դատարանի վճռից հետո Ջոնսոնի ընդդիմախոսները՝ թե ընդդիմադիր կուսակցություններից, թե կուսակիցները, համառորեն պահանջում են նրա անխուսափելի հրաժարականը:


Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցող Ջոնսոնը, լրագրողների հարցին՝ հրաժարական կտա՞, եթե դատը տանուլ տա Գերագույն դատարանում, միայն պատասխանեց, որ ուշադիր կուսումնասիրի դատարանի վճիռը և կառավարությունը հարգում է օրենքն ու դատարանը: Վարչապետը գտնում է, որ պրորոգացիան կառավարության նոր ծրագրի նախապատրաստման սովորական միջոց է և հայտարարվել է բացառապես այդ նպատակով:
BBC


Հ.Գ. Հիմա ի՞նչ: Սկսած Քեմերունից՝ Մեծ Բրիտանիան երրո՞րդ վարչապետին է հրաժարական տալու բրեկզիտի պատճառով, թե՞ Բորիս Ջոնսոնը կվերադառնա Նյու Յորքից ու Գերագույն դատարանի շրջափակում կհայտարարի, կամ՝ կպահանջի ցրել Սահմանադրական դատարանը: Ինչու՞ ոչ: Չէ որ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ասում էր, որ Հայաստանը ժողովրդավարության հենարանն է աշխարհում, ուստի մեր փորձը արժանի է կիրառման ամբողջ աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ